Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման հարցը մայիսի 29-ին` Աստանայում, Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին է քննարկվելու:
Ինչպես Կրեմլի մամուլի ծառայությունից են հաղորդում, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի առաջնորդները մտադիր են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրել, որը 2015թ. հուվարի 1-ից է ուժի մեջ մտնելու: Միության ստեղծումը մասնակից երկրների համար ինտեգրման առավել բարձր մակարդակ է ապահովելու:
Երեք պետությունները պարտավորվում են ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժ երաշխավորել, ինչպես նաեւ տնտեսության առավել կարեւոր` էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության եւ տրանսպորտի ոլորտներում համաձայնեցված քաղաքականություն վարել: Այսպիսով, ավարտին է մոտենում ԱՊՀ 170 մլն բնակչությամբ տարածքում խոշորագույն համընդհանուր շուկայի ձեւավորման գործընթացը, ինչի արդյունքում տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն է ստեղծվելու:
Բանակցությունների ընթացքում, ամենայն հավանակությամբ, Մաքսային միության եւ Համընդյանուր տնտեսական տարածքի գործունեության պրակտիկ ասպեկտներ են քննարկվելու: Քննության են առնվելու նաեւ եվրասիական տնտեսական ինտեգրման մասնակիցների կազմի հետագա ընդլայնմանը, այդ թվում` Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրմանը եւ Ղրղըզստանի օրենսդրության` Մաքսային միության եւ Համընդհանուր տնտեսական տարածքի նորմատիվա-իրավական բազային հարմարեցման նպատակով «ճանապարհային քարտեզի» մշակմանը վերաբերող հարցեր:




























