Ուկրաինայում հակաահաբեկչական գործողության ուժերը Դոնեցկի օդանավակայանը աշխարհազորայիններից ազատելու գործողություն են սկսել, հայտնում է այդ ուժերի խոսնակ Վլադիսլավ Սելեզնյովը, փոխանցում է ՈՒՆՆ-ն:

«Մայիսի 26-ին, ժ. 13.00-ին ահաբեկիչներից պահանջել են վայր դնել զենքը, վերջիններս չեն կատարել պահանջը, ինչին հետեւել է օդային հարվածը նրանց դիրքերին:

ՍՈՒ-25 օդանավը նախազգուշական կրոկոցներ է արձակել, ահաբեկիչների շարքերում խուճապ է սկսվել: Այնուհետ ՄիԳ-29-ը օդային հարված է հասցրել ահաբեկիչների կուտակման վայրերում», - Facebook-ի էջում գրել է Սելեզնյովը: