Մերձավոր Արեւելք եռօրյա այցի շրջանակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է Պաղեստինի ինքնավարություն եւ հանդիպել դրա ղեկավար Մահմուդ Աբասի հետ: Զրույցի ժամանակ պապը հայտարարել է, որ Պաղեստին պետություն ստեղծելու ժամանակն է:
Շատերի համար պապի այս հայտարարությունն անակնկալ է եղել:
Պապը նշել է, որ իրավիճակը դեմ է առել փակուղու եւ հարկավոր է մշտական հակամարտությանը վերջ դնող լուծում գտնել, այն է՝ Պաղեստին պետություն ստեղծել: Իհարկե, նա ընդգծել է, որ դրա համար երկու կողմերի քաղաքական գործիչների բարի կամքն է հարկավոր, ինչպես նաեւ փոխզիջման գնալու ունակություն, հայտնում է dni.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
ВВС-ն նշում է, որ Հռոմի պապն Ինքնավարություն այցելել էր ոչ թե Իսրայելի միջով, այլ ուղիղ ճանապարհով, ինչն էլ Պաղեստինում չափազանց բարձր էին գնահատել:




























