Ռուսաստանի մուֆթիների խորհուրդը դիմել է երկրի իշխանություններին՝ խնդրելով Ղրիմում իսլամական հոգեւոր ինստիտուտ հիմնել: Նախատեսվում է, որ բուհը հոգեւորականներ կպատրաստի եւ կզարգացնի հոգեւոր-կրոնական կրթությունը Ղրիմում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի մուֆթիների խորհրդի մամուլի ծառայությունը:

Ղրիմի թաթարների երիտասարդությունը հոգեւոր կրթություն է ստանում արտասահմանում, սակայն դա այնքան էլ ավանդական չէ Ղրիմի թաթարների համար, ուստի բուհի հիմնումը ամբողջությամբ արդիական է, նշել են մամուլի ծառայությունում:

Բացի այդ, Ռուսաստանի մահմեդական միությունները կրթական նպատակներով պատրաստվում են «Իսլամը Ղրիմում» հանրագիտարանային բառարան թողարկել: