Ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ղեկավարությունը պատրաստ է համագործակցել ՈՒկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ միայն Ռուսաստանի միջնորդությամբ: Այս մասին հայտարարել է ինքնահռչակ հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Դենիս Պուշիլինը:
«Մեզ մոտ ռազմական դրություն է: Ձեզ հայտնի է, որ Պորոշենկոն հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողությունները չեն դադարեցվի, եւ ով կանգնում է ապստամբների կողքին, կհավասարեցվի ահաբեկիչներին»,-ասել է Պուշիլինը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Անդրադառնալով Պորոշենկոյի հետ համագործակցությանը, ԴԺՀ առաջնորդը նշել է. «Որեւէ երկխոսություն նրա հետ հնարավոր է միայն ՌԴ միջնորդությամբ: Դա հնարավոր է միայն գերիների փոխանակման եւ օկուպացիոն զորքերի դուրսբերման հարցում»:





























