Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է համագործակցել Ուկրաինայի նոր նախագահի հետ, կազմակերպության գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի խոսքերն է մեջբերում ՌԻԱ-Նովոստի գործակալությունը:
«Ես բարձր եմ գնահատում Ուկրաինայի իշխանությունների` համապետական ընտրությունների կազմակերպմանն ուղղված ջանքերը: Հիմա արդեն նոր նախագահի հետ համագործակցության շարունակությանն ենք սպասում եւ հավաստիացնում, որ շարունակելու ենք ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը», - հայտարարել է գլխավոր քարտուղարը:
Հավելենք, որ քվեաթերթիկների 85,24 տոկոսի մշակման արդյունքում ձայների 54,05 տոկոսով Ուկրաինայի նախագահական ընտրությունների բացարձակ առաջատար է համարվում Պյոտր Պորոշենկոն:





























