Բրիտանիայում մայիսի 26-ին հետաքրքիր իրադարձություն է տեղի ունենում: Ամեն տարի մայիսի վերջին երկուշաբթի օրը, Բրոքվորթ գյուղի մոտ գտնվող Քուփեր բլրի վրա հավաքվում են պանիր գլորելու սիրահարները:
Պանրի մեծ կլոր օղակները (անիվի նման) բաց են թողնում բլրի վերեւից: Նպատակը առաջինը ֆինիշին հասնելն է եւ պանիրը բռնելը:
Հատկանշական է, որ մրցակցությունը հաճախ ուղեկցվում է մասնակիցների եւ անգամ հանդիսատեսի վնասվածքներով, ուստի հիմա պանրի քաշը նվազեցվել է 5 կգ-ով: Նախկինում այս մրցույթի մասնակիցները գլորում էին 18 կգ-անոց պանրի օղակներ:





























