Վիեննայում Շենբրունյան կենդանաբանական այգում սպիտակ արջն այցելուների աչքի առաջ կերել է սիրամարգին:

Երկու սպիտակ արջերը աշխարհի հնագույն կենդանաբանական այգում հայտնվել են մոտ երկու շաբաթ առաջ: Երկու տարեկան հասակի էգ արջը՝ Լինն անվամբ, բերել են Նիդերլանդներից, իսկ երկու տարեկան հասակի արու Ռանցոյին՝ Ֆինլանդիայից:

Պատահաբար կենդանիների վանդակ սիրամարգ է մտել եւ Լինը հարձակվել է թռչունի վրա, որից վերջում «մի քանի փետուր» է մնացել, նշում է պարբերականը, եւ հավելում, որ այդուհետ արջը ցերեկային քուն է մտել, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Սիրամարգերն ազատ տեղաշարժվում են կենդանաբանական այգու տարածքում: Ամենայն հավանականությամբ, վանդակի շինարարության ընթացքում թռչունը սովորել էր դրան եւ նոր վտանգի մասին պատկերացում չուներ: