Հայաստանի պաշտպանական ծախսերը բավականացնում են ոչ միայն սպառազինությունների պահպանմանը, այլեւ համալրմանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում, 2013-ի բյուջեի պաշտպանական ծախսերի վերաբերյալ լսումներից առաջ, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
2013-ին պաշտպանական ոլորտում ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 182 մլրդ դրամ (մոտ 440 մլն դոլար), ինչը 19,1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Դրանից ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 175,4 մլրդ դրամ, հետազոտական եւ նախագծային աշխատանքների համար տրամադրվել է 1,4 մլրդ դրամ:





























