Ալբանիան, Չեռնոգորիան, Իսլանդիան, Նորվեգիան եւ Լիխտենշտեյնը միացել են ԵՄ պատժամիջոցներին ընդդեմ ռուսաստանցի եւ ուկրաինացի պաշտոնյաների եւ երկու ղրիմյան ձեռնարկությունների: Նշենք, որ Չեռնոգորիան եւ Իսլանդիան ԵՄ անդամության թեկնածու երկրներ են, Ալբանիան պոտենցիալ թեկնածու է, իսկ Նորվեգիան ու Լիխտենշտեյնը Եվրոպական տնտեսական գոտու եւ Ազատ առեւտրի եվրոպական ասոցացման անդամներ են:

«Այդ երկրները կապահովեն, որպեսզի իրենց ազգային քաղաքականությունը համապատասխանի Խորհրդի որոշումներին: ԵՄ-ն ի գիտություն է ընդունել այդ պարտավորությունները եւ ողջունում է դրանք»,-ասված է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարությունում:

Ավելի վաղ այդ երկրները արդեն միացել էին Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին, որոնք ընդունվել էին մարտի 17-ին եւ ընդլայնվել մարտի 21-ին: