Ուկրաինայում նախագահի ընտրությունների երկրորդ փուլի անհրաժեշտություն չկա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԿԸՀ նախագահ Միխայիլ Օխենդովսկին: Նրա խոսքով՝ մայիսի 25-ին ՈՒկրաինայում նոր նախագահ է ընտրվել:
ԿԸՀ նախագահը հայտնել է, որ այս պահին ԿԸՀ-ն ոչ մի տեղեկություն չի ստացել Դոնեցկի մարզում տեղակայված տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների մշակման մասին:
Քվեաթերթիկների 90,01 տոկոսի հաշվարկից հետո առաջատարը Պյոտր Պորոշենկոն է, որն ստացել է 54,22 տոկոս ձայն: «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն ստացել է 13 տոկոս ձայն, իսկ Ուկրաինայի արմատական կուսակցության նախագահ Օլեգ Լյաշկոն՝ 8,43 տոկոս ձայն:
Ժողովրդական պատգամավոր Անատոլի Գրիցենկոն հավաքել է 5,42 տոկոս ձայն, ինքնաառաջադրված Սերգեյ Տիգիպկոն՝ 5,27 տոկոս ձայն, իսկ նախկին իշխող Ռեգիոնների կուսակցության թեկնածու Միխայիլ Դոբկինը՝ ընդամենը 3,18 տոկոս ձայն:





























