2013-ին Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը ավելի շատ տուգանք է հավաքել: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում, 2013-ի բյուջեի կատարման վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:
ՃՈ արտաբյուջետային մուտքերի ընդհանուր ծավալը (չանապարհատրանսպորտային կանոնների խախտումների տուգանքներ, մեքենաների գրանցման ծառայություններ, վարորդական քննությունների անցկացում եւ այլն) կազմել է 11,6 մլրդ դոլար, ինչը 2,9 մլրդ դոլարով ավելի է 2012-ի ցուցանիշից:
Դրա հետ կապված ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշել է, որ տուգանքները անհիմն բարձր են եւ ոչ մի կապ չունեն բնակչության ցածր եկամուտների հետ: «Ես գիտեմ, որ կառավարությունում խումբ է ստեղվեծ, որը վերլուծում է իրավիճակը, բայց ուզում եմ ասել, որ հարցը կարելի է ավելի արագ լուծել»,-հայտարարել է Ջհանգիրյանը:




























