2013-ին Հայաստանում կենսաչափական անձնագրերի համար հատկացվել է 428,5 մլն դլար (մոտ մեկ մլն դոլար): Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում 2013-ի բյուջեի կատարման վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը: Նա հիշեցրել է, որ սովորական անձնագրերը կենսաչափական անձնագրերով եւ ID քարտերով փոխարինելու ծրագիրը իրականացվում է 2021-ից, իսկ 2014-ից տրամադրվում են միայն կենսաչափական անձնագրեր:
«Այդ անձնագրերը ապահովում են մարդու 100-տոկոսանոց նույնականացում: Դրա շնորհիվ զարգանում է էլեկտրոնային հարկային հաշվետվությունների համակարգը եւ սոցիալական ապահովության համակարգը»,-ընդգծել է Օսիկյանը:




























