Փողոցներում տեղադրված տեսախցիկների շնորհիվ 2013-ին Հայաստանի փողոցներում խախտումները երեք անգամ նվազել են: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:

«Իհարկե, հասարակությունում դրանք միանշանակ չեն ընդունվում, բայց կարելի է  վստահությամբ ասել, որ նոր միջոցը նպաստում է ճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացմանը: Եւ ինչը ոչ պակաս կարեւոր է, դրանք կրճատում են վարորդի եւ ոստիկանի շփումը, այսինքն կոռուպցիոն ռիսկերը»,-նշել է Օսիկյանը:

Նա հավելել է, որ տեսախցիկների կիրառման երկու տարվա ընթացքում գրանցված իրավախախտումների թիվն աճել է երկու անգամ աճել է: