Մինչեւ այս տարվա  տարեվերջ Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցումը կավարտվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում 2013-ի բյուջեի կատարման վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը:

Առաջիկա 1-2 ամիսներին նախատեսվում է ավարտել օդանավակայանի շենքի վերակառուցումը: Թռիչքուղին արդեն վերանորոգվել է, անհրաժեշտ է միայն երկարացնել այն մեկ կմ-ով:

«Մինչեւ տարեվերջ մենք կավարտենք աշխատանքները Ստեփանավանի օդանավակայանում եւ կանցնենք Կապանի օդանավակայանին: Այդ օդանավակայանների բացումը կօգնի Հայաստանի համար այդքան կարեւոր փոքր ավիացիայի զարգացմանը»,-ասել է Մխիթարյանը: