Եթե ընդդիմությունն ընդդիմություն չէ, ապա իշխանությունը նույնպես իշխանություն չէ: Այդ մասին մայիսի 26-ին հայտարարել է Հայաստանի խորհրդարանում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա կարծիքով՝ իշխանությունը կողմ է «ամեն ինչ հաղթողին» սկզբունքին, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է առճակատման: Ցավոք, իշխանությունն ընդդիմության համար իրավասությունների ցանկացած խնդրանք դիտում է որպես կիսելու պահանջ, իսկ կիսելու ցանկություն չկա:
«Մեզ անմիջապես մերժում են. մտնեիք կոալիցիա եւ վերցնեիք, մենք առաջարկում էինք: Սակայն խոսում ենք ոչ թե այն մասին, թե ում ինչ պետք է տալ, այլ իշխանություն-ընդդիմություն համակարգի մասին: Առաջինն իշխում է, մյուսը՝ վերահսկում: Այլ հարց է, որ կարող ենք քննարկել, թե ինչ լծակնել կարելի է վստահել ընդդիմությանը, որպեսզի իշխանությունն իրեն թիրախի դերում չզգա: Ինչո՞ւ, օրինակ, նրան չշնորհել Վերահսկիչ պալատի ղեկավարի թեկնածու առաջադրելու իրավունք: Թող թեկնածուն անկուսակցական լինի. նա պետք է անկուսակցական լինի, եթե խոսքը վերահսկիչ պալատի մասին է. սակայն ընդդիմությունը թող թեկնածություն առաջ քաշելու իրավունք ունենա: Իսկ նրան թող հաստատի իշխանությունը: Ամեն ինչ Սահմանադրության համաձայն»,- նշել է Մինասյանը:
Ուստի, հայտարարել է Մինասյանը, պետք չէ դատել պարզ հասկացություններով՝ իշխանությունը լավն է, ընդդիմությունը՝ «վայ»: «Ուրեման իշխանությունը կրկնակի «վայ» է, եթե նման ընդդիմություն կա»,- հավելել է Մինասյանը:




























