Կարեւոր չէ, թե Արամայիս Գրիգորյանը ում կուսակցության քվոտայի շնորհիվ է նշանակվել բնապահպանության նախարարի պաշտոնում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով  NEWS.am-ի հարցին:

«Ինչ տարբերություն՝ մեր քվոտայի շնորհիվ, թե ուրիշ: Դա երկրորդական է: Ես Արամայիս Գրիգորյանին հիանալի անձնավորություն եմ համարում եւ լավ ղեկավար: Կարծում եմ, նա կկարողանա հաղթահարել կառավարության եւ տարբեր բնապահպանական շարժումների միջեւ առկա առճակատումները : Հույս ունեմ: Ինչ կլինի հետո՝ ցույց կտա ժամանակը»,- հավելել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ Արամայիս Գրիգորյանը 2008-2009թթ. ընթացքում ՀՅԴ քվոտայով գյուղատնտեսության նախարար է կոալիցիոն կառավարությունում՝ լինելով անկուսակցական: Հովիկ Աբրահամյանի նոր կառավարությունում նա զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը: