ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրնովսկու անհավասարակշիռ պահվածքի պատճառը լրագրողի նկատմամբ «Ցիրկադին» դեղամիջոցն է, որը հիվանդանոցում են նշանակել: Այդ մասին հայտարարել է Պետդումայում ՌԼԴԿ խմբակցության առաջին փոխնախագահ Ալեքսեյ Դիդենկոն Մարդու իրավունքների նախագահական խորհրդի  նախագահ Միխայիլ Ֆեդոտովին հղած նամակում: Դեղամիջոցի հակացուցումների մեջ նշվում է «ագրեսիվ պահվածք» եւ «գրգռվածություն», հաղորդում է «Կոմերսանտը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դումայում լրագրողների հետ հանդօպման ընթացքում Ժիրինովսկիկ անհարիր պահվածք է դրսեւորել «Russia Today» գործակալության լրագրողի հանդեպ: Ուկրաինայի հանդեպ պատժամիջոցների վերաբերյալ հարցին Ժիրինովսկին առաջարկել է խմբակցությունների մոտ կանգնած պատգամավորներին «բռնաբարել» նրան: Երբ հայտնել են, որ լրագրողը հղի է, նա նշել է, որ պետք է արգելել հղիներին աշխատել, քանի որ նրանք «հիվանդ» են:

Իր խոսքերը հաստատելու համար Դիդենոկն հիվանդանոցից տեղեկանք ու դեղի դեղատոմս է ուղարկել: Նրա կարծիքով՝ Միխայիլ Ֆեդոտովը պետք է ուսումնասիրի պատճառները, նախքան դիմի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ժիրինովսկում քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Պետական դումայի՝ էթիկայի հարցերով հանձնաժողովը Ժիրինովսկուն չի զրկել խոսքի իրավունքից: