Էլեկտրաէներգիայի եւ գազի գների աճը 2013թ.-ին ներդրումների կրճատման հանգեցրեց Հայաստանի տնտեսությունում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 26-ին խորհրդարանում Հայաստանի պետական բյուջեի իրագործման քննարկումների ժամանակ:

2013թ.-ի երկրորդ եռամսյակից, հավելել է նա, Հայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել է, ինչը կապված է սպասվածից ավելի դանդաղ տնտեսական աճով, ինչպես նաեւ ԿԲ-ի՝ հարկային զսպող քաղաքականությամբ: «Էլեկտրաէներգիայի եւ գազի գների աճն(2013թ.-ի հունիսից՝ խմբ.) ավելացրել են արտադրական ծախսերը, կրճատել ներդրումների համար ազատ միջոցները: ԿԲ-ն սկզբում բարձրացրեց վերաֆինանսավորման դրույքը, որից հետո, երբ սպասելիքները ձեւավորվեցին, դրույքը սկսեց նվազել: 2014թ.-ի առաջին 5 ամսում մենք նույնպես այն երկու անգամ իջեցրեցինք»,- հավելել է Ջավադյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում այժմ վերաֆինանսավորման դրույքը կազմում է 7,25 տոկոս: