Ոստիկանության Մասիսի բաժնում, մայիսի 26-ին, ժամը 01.10-ին, հաղորդում է ստացվել, որ Մասիս-Երեւան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից հետո վիճաբանություն է առաջացել եւ մեղավոր կողմը հարվածել է մյուս վարորդին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել 55-ամյա Ալեքսանդր Ղ.-ի վարած «Ռենո» եւ 29-ամյա Կարեն Դ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով ծագած վիճաբանության ժամանակ Կարեն Դ.-ն բռունցքով հարվածել է Ալեքսանդր Ղ.-ի դեմքին եւ պատճառել վնասվածք:

Ալեքսանդր Ղ.-ից ընդունվել է հաղորդում եւ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն: