Պատմության մեջ ամենամեծ զբոսաշրջային խումբը Չինաստանից ժամանել է Լոս Անջելես:

Խմբում վեց հազար մարդ է, որոնց տեղափոխելու համար պահանջվել էր 70 ավիաչվերթ:  Առեւտրի կենտրոններից մեկում զբոսաշրջիկների հետ հանդիպումից առաջ կարմիր գորգ էին փռել, փոխանցում է lenta.ru-ն:

Եկվորներին կբաժանեն հարյուրավոր փոքր խմբերի, որոնցից ամեն մեկը կունենա իր ծրագիրը, օրինակ՝ շոփինգ կամ տեսարժան վայրերի դիտում: 

Տուրը կազմակերպել է առեւտրային մի ընկերություն, որն ամբողջությամբ հոգացել է ծախսերը: Այն իր աշխատակիցների համար արդեն կազմակերպել է ուղեւորություններ Կանադա, Ավստրալիա, Թաիլանդ, Մալայզիա եւ Հոնկոնգ: 

Ըստ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի՝ անցյալ տարի երկիր էր այցելել 1,8 միլիոն չինացի: Չինաստանից յուրաքանչյուր զբոսաշրջիկ այստեղ միջինը ծախսել է շուրջ 10 հազար դոլար: