Շուտով միջազգային տիեզերական կայանի աշխատակիցները կստանան հուզող հարցի պատասխանը, թե արդյոք գրավիտացիայի բացակայության պայմաններում կարող է կաթնուկ աճել: NASA-ի նախաձեռնությամբ իրականացվող փորձարկմանը 39 կենսաինժեներներ եւ մեկ տիեզերագնաց է հետեւում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի տիեզերական ծառայությունից հայտնել էին, որ երկրի ուղեծրում բույսերի աճ ապահովող համակարգն ակտիվացվել է: Orbitec կորպորացիայի կողմից մշակված Veggie խցիկը միջազգային տիեզերական կայանին սեփական արտադրության սննդամթերքով ապահովելու նպատակ է հետապնդում:
Informing-ի հաղորդմամբ, խցիկն ապահովված է լույսի եւ սննդային նյութերի անհրաժեշտ քանակով: Բայց այդ, այն ածխաթթու գազի, ջրի եւ ջերմաստիճանի կարգավորում է իրականացնում:
Veggie համակարգը միջազգային տեզերական կայան է տեղափոխվել 2014թ. ապրիլ ամսին` SpaceX-3 առաքելության շրջանակում:
Գիտնականների նախագծմամբ, կայանում բույսերի աճի ցիկլը 28 օր է տեւելու: Բերքահավաքից հետո, Երկիր ուղարկվելուց առաջ, բույսերը սառեցվելու են: Գիտնականները նախ պետք է համեմատեն ստացված նմուշները` Երկրի վրա հատուկ պայմաններում աճեցված բույսերի հետ` որոշելու համար, թե արդյոք «տիեզերական» սնունդը համապատասխանում է համային, սննդային եւ անվտանգության չափանիշներին:





























