Հռոնի Պապ Ֆրանցիսկոսը չի բացառել, որ կարող է իր նախորդի՝ Բենեդիկտոս  XVI-ի պես կենդանության օրոք հանգստի գնալ:

«Ես կվարվեմ այնպես, ինչպես Աստված կամենա»,-ասել է 77-ամյա պոնտիֆիկը, պատասխանելով  լրագրողի հարցին, թե մտածո՞ւմ է սուրբ աթոռը լքելու մասին՝ առողջական վիճակի վատթարացման դեպքում՝, հաղորդում է BBC-ն:

Ֆրանցիսկոսի խոսքով՝ Բենեդիկտոս XVI-ի դեպքը եզակի չէ: Պոնտիֆիկը նշել է, որ դրան կարող է նպաստել կյանքի տեւողության աճը:
Բենեդիկտոս XVI-ը դարձել է առաջին Հռոմի Պապը, որը կենդանության օրոք հեռացել է սուրբ աթոռից: