Lego-ով 34,76 մետր բարձրությամբ աշտարակ են կառուցել, որի գագաթին հունգարացի գյուտարար Էրնո Ռուբիկի խորանարդն է:
Բացառիկ աշտարակը տեղադրել են Բուդապեշտի Սուրբ Իշտվանի եկեղեցու դիմաց՝ 2014 թ. մայիսի 25-ին: Պատմական բացառիկ տաճարի բարձրությունը 96 մ է:
Աշտարակը կառուցել են 5 հազար կամավորներ՝ վերջին հինգ օրերին: Այն կազմված է Lego-ի 500 հազար աղյուսիկներից, որը Գինեսի ռեկորդների գրքի փորձագետները որպես համաշխարհային ռեկորդ են գրանցել, փոխանցում է Mignews-ը:
Նախկին ռեկորդը պատկանում էր Դելավեր նահանգի Միլթաունի Դիքինսոն դպրոցի աշակերտներին: Նրանց աշտարակի բարձրությունը 34,43 մետր էր:





























