Ավստրիայի Ֆորարլբերգե քաղաքում գործող Mateera հյուրանոցը տարօրինակ ակցիա է նախաձեռնել: Crazy Days անունը ստացած ժամանակահատվածի ողջ ընթացքում այցելուներն իրենք կորոշեն, թե որքան են վճարելու հյուրանոցում բնակվելու համար:
Ընտանեկան հյուրանոցը ձգտում է առավելագույն հարմարավետություն ապահովել այցելուների համար, ուստի հաստատության ղեկավարությունը որոշել է ստուգել, թե ինչպես են նրանք տրամադրվող ծառայությունները գնահատում: Այս մասին MarcoPolo տուրիստական պարբերականին վկայակոչելով, nakonu գործակալությունն է հաղորդում:
Crazy Days-ը հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 12-ը կձգվի: Հյուրանոցը Ավստրիայի ամենագեղատեսիլ վայրերից մեկում է գտնվում, որի հետ իրենց գեղեցկությամբ թերեւս միայն Զալցբուրգը եւ Տիրոլը կարող են մրցել:





























