Կանադայում վերացվել է օդանավի թռիչքի եւ վայրէջքի ժամանակ էլեկտրոնային ցանկացած սարք օգտագործելու արգելքը, հայտնել է  երկրի տրանսպորտի նախարար Լիզա Ռեյթը: 

«Սա լավ նորություն է ուղեւորների համար: Այժմ  օդանավ նստելուց առաջ նրանք կարող են ավարտել անավարտ նամակագրությունը, իսկ  երեխաները կարող են շարունակել տեսախաղեր խաղալ ողջ թռիչքի ընթացքում», - կանադացի նախարարի խոսքերն է մեջբերում «Ռոսիյսկայա գազետան»:

Ռեյթը նշել է, որ դրան զուգահեռ ընդունող-փոխանցող սարքերով հագեցած ողջ էլեկտրոնիկան պետք է դնել թռիչքային ռեժիմի տակ: Այսպիսով,  օդանավերում բջջային ինտերնետից օգտվելը նախկինի պես արգելված է:

Ավելի վաղ համարժեք որոշում էին կայացրել նաեւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ավիացիոն իշխանությունները: