Washington Post թերթի մեկնաբան Չարլզ Կրաուտհամմերը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, թե Չինաստանի եւ Ռուսաստանի մերձեցումը «ամերիկյան հեգեմոնիայի» դեմ ուղղված «հակաժողովրդավարական միահեծան ուժերի նոր կոալիցիայի» ձեւավորման սկիզբն է նշանավորում:

Շանհայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը 400 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագիր են ստորագրել` առաջիկա 30 տարիներին սիբիրյան գազի Չինաստան արտահանման վերաբերյալ, հիշեցնում է հոդվածի հեղինակը:

«Այդ իրադարձությունը հսկայական նշանակություն ունի: Մատակարարի եւ սպառողի ամուր փոխկապակցմամբ այն չեզոքացնում է Արեւմուտքի` Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ ռուսական գազի` Եվրոպա ներմուծման ծավալները կրճատելու առանց այդ էլ դատարկ սպառնալիքները: Պուտինը ցուցադրաբար հասկացնել տվեց, թե փոխարենը ում կարող է դիմել», - գրում է Կրաուտհամմերը:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, հեղինակը համոզված է, որ ռուս-չինական գործարքը «ԱՄՆ-ի` Ուկրաինայում տիրող իրադրության առնչությամբ Ռուսաստանին մեկուսացնելու մասին հայտարարությունները ծիծաղի առարկա է դարձնում:

Հոդվածագիրը գտնում է, որ երկու առաջատար հակաարեւմտյան տիրությունների դաշինքը «ուժերի գլոբալ հավասարակշռության լուրջ փոփոխություն է նշանավորում»:

«Չինաստանի ուղղությամբ ռազմավարական ճեղքումը, որ Նիքսոնը եւ Կիսսինջերն իրականացրեցին 1972թ., Մոսկվայի գեոքաղաքական տապալման հիմնաքարը դարձավ: Հիմա Պուտինը նույն բանը մեզ հետ է անում: Միավորվելով, Չինաստանն ու Ռուսաստանում հակաժողովրդավարական միահեծան ուժերի նոր կոալիցիայի միջուկն են ստեղծել, որը «սառը պատերազմից» հետո Արեւմուտքի նախաձեռնությամբ ստեղծված ստատուս-քվոյին մարտահրավեր նետելու նպատակ ունի: Նրանց գործընկերության ակտիվացումը Բեռլինի պատի քանդումից հետո ամերիկյան հեգեմոնայի դեմ ուղղված առաջին գլոբալ կոալիցիայի առաջացնումն  նշանավորում», - համոզված է Կրաուտհամմերը: