Պակիստանի Լահոր քաղաքի գերագույն դատարանի մոտ, առանց ընտանիքի անդամների թույլտվության ամուսնանալու որոշում կայացնելու համար, կինն իր իսկ հարազատների ձեռքով սպանվել է:
Ոստիկանության հաղորդմամբ, «օրինազանցը» պետք է դատարան ներկայանար` բացատրություններ տալու նպատակով, սակայն նրա ճանապարհը հայրն ու եղբայրներն են կտրել: Հանցագործության զոհը գլխի ուղղությամբ աղյուսով մի քանի հարված է ստացել:
BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, մահացածի հորը հաջողվել է ձերբակալել, սակայն մնացած կասկածյալները փախուստի մեջ են:
Ծնողների կամքին հակառակ ամուսնացած կնոջ` «պատվի համար» սպանության հարցը վաղուց է պակիստանցի իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում հայտնվել:





























