Ուկրաինան շարունակում է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը: ԱՊՀ-ից դուրս գալու վերաբերյալ փաստաթղթերը գտնվում են Գերագույն Ռադայի աշխատակազմում, հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:
Իր հերթին, ԱԳ փոխնախարար Դանիիլ Լուբկիվսկին հայտարարել է, որ «ԱՊՀ-ն անարդյունավետ եւ չգործող կազմակերպություն է, որը չկարողացավ դիրքորոշում դրսեւորել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի ժամանակ», հաղորդում է ՈՒՆՆ-ն:
Նա նշել է, որ ԱՊՀ կազմից դուրս գալը երկարատեւ կլինի, եւ Ուկրաինան դրան իրատեսորեն է մոտենում:





























