Թունիսի հյուրանոցներից մեկում սպանվել է ռուսաստանցի 8-ամյա աղջնակը: Ներկայումս ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները, ՌԴ դեսպանատունը ակտիվ շփման մեջ է քննիչների հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդրա Լիննիկը:
Աղջկա մարմինը հայտնաբերվել է հյուրանոցի համարներից մեկի լոգարանում, մայիսի 13-ին: Ենթադրաբար նրան խեղդել են:
Ողբերգության մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում, բայց հայտնի է, որ հանգստավայրում աղջիկը գտնվել է մոր հետ:




























