Բաղդադի կենտրոնում ահաբեկչության հետեւանքով զոհվել է առնվազն 20, վիրավորվել 35 մարդ:
Ինչպես հաղորդում է Sky news հեռուստաալիքը, մահապարտը մարմնին ամրացված պայթուցիկով իրեն պայթեցրել է մայրաքաղաքի Էշ-Շուրժա շրջանի շիաների մզկիթի մոտ: Այդ պահին այնտեղ բազմաթիվ հավատացյալներ են եղել:
Չի բացառվում, որ զոհերի թիվը կաճի, քանի որ շատ տուժածներ գտնվում են ծանր վիճակում:



























