Ապրիլի 16-ին խորտակված «Սեւոլ» նավի փաստացի սեփականատիրոջ ավագ դուստրը ձերբակալվել է Ֆրանսիայում՝  իր հոր դեմ հարուցված կոռուպցիայի գործով Սեուլի կողմից  իրականացվող քննության շրջանակում, հայտնել է ԿՀ-ի արդարադատության նախարարության աղբյուրը:

«Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են 48-ամյա Յու Սոմ Նային՝ Յու Բյոն Օնի դստերը՝ ուրիշի ունեցվածքը յուրացնելու կասկածանքով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԿՀ-ի դատախազությունը Ինտերպոլին է դիմել՝ Յու Սոմ Նայի գտնվելու վայրը պարզելու խնդրանքով», - հայտնել է արդարադատության նախարարության աղբյուրը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Հարավային Կորեայի դատախազությունը Յու Բյոն Օնին ձերբակալելու հարցում էր ներկայացրել, որը «Չխոնխեչժին խեուն» ընկերության տերն է: Նրան կասկածում են «Չհոնհեչժին հեուն» ընկերության ունեցվածքը յուրացնելու, ծառայողական դիրքը չարաշահելու եւ հարկերը վճարելուց խուսափելու մեջ. այդ ընկերությանն էր պատկանում «Սեւոլ» լաստանավը: Հարցաքննություններին գալուց հրաժարվող  Յու Բյոն Օնը փախուստի մեջ է, եւ, ըստ քննության տվյալի, կարող է թաքնված լինել Սեուլում՝ կրոնական աղանդներից մեկի անդամներից մեկի մոտ, որի անդամն է հանդիսանում ինքը: