Թաիլանդում մտցված պարետային ժամն այսուհետ ավելի կարճ կտեւի: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, որոշումը երկրում տեղի ունեցած զինվորական հեղաշրջումից հետո իշխանության ղեկին կանգնած Խաղաղության եւ կարգուկանոնի հաստատման ազգային խորհուրդն է ընդունել:

Իշխանությունները հայտարարել են, որ մայիսի 28-ից պարետային ժամը կեսգիշերից մինչեւ առավոտյան ժամը 4-ն է տեւելու: Մինչ այժմ այն 22:00-05:00 սահմաններում էր գործում:

Քաղաքացիների տեղաշարժը սահամափակող ռեժիմը մայիսի 22-ի հեղաշրջումից անմիջապես հետո էր մտցվել: