Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաջողություն է մաղթում ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերին` Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան այցելությունների ընթացքում:

Այս մասին ամերիկացի դիվանագետն իր միկրոբլոգում է գրել:

Հիշեցնենք` մի քանի օր առաջ Ջեյմս Ուորլիքը հունիսի առաջին օրերին Հարավային Կովկասի երկրներով Բուրկհալտերի շրջագայությանն ընդառաջ վերջինիս հետ հանդիպելու մտադրության մասին էր հայտարարել:

Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, ԵԱՀԿ գործող նախագահը հունիսի 3-ին է Երեւան ժամանելու:

Մինչ այդ` հունիսի 1-ին, նա Ադրբեջան կայցելի: