Ուկրաինան ԱՊՀ-ից դուրս գալուց հետո առաջին հերթին կզրկվի կազմակերպության շրջանակներում ազատ առեւտրի գոտուց: Նման կարծիք մայիսի «ԱՊՀ գագաթաժողով. Համագործակցության օրվա արդիական օրակարգ» թեմայով Երեւան-Մոսկվա- Քիշնեւ-Կիեւ-Աստանա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի ուկրաինական մասնաճյուղի տնօրեն Դենիս Դենիսովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիի հայտարարությունը ԱՊՀ-ն լքելու վերաբերյալ:
Քաղաքագետի կարծիքով՝ նման գաղափար իրականացնել նշանակում է մեծ սխալ թույլ տալ: Բացի այդմ Դենիսովի խոսքով, Ուկրաինայի հեռացումը կազմակերպությունից խնդիրներ կստեղծի պետության կենսագործունեության բոլոր բնագավառների համար:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ փորձագետը ենթադրում է, որ դե ֆակտե նախագահ ընտրված Պյոտր Պորոշենկոն պետք է որեւէ իրական գործողություն չձեռնարկի, որոնք ուղղված կլինեն Ուկրաինայի հեռացմանը հարյուրավոր համաձայնություններից, որոնց մասնակցում է ԱՊՀ շրջանակներում:





























