Կապանի օդանավակայանի վերանորոգման համար անհրաժեշտ են մասնավոր ներդրումներ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Նրա խոսքով, օդանավակայանի վերանորոգումը հնարավոր է հասցնել ավարտին, եթե մասնավոր հատվածում անհրաժեշտ միջոցներ գտնեն: «Մենք ուսումնասիրել են օդանավակայանի եւ թռիչքների անհրաժեշտ տեխնիկական բնութագրիչները, որ կարող է ընդունել: Օդանավակայանի շինարարության ժամկետներն այժմ ասելը բարդ է, բայց երբ անհրաժեշտ ներդրումներ ներգրավենք, կարող ենք ավելի առարկայական համագործակցություն սկսել ԱԻՆ-ի հետ՝ օդանավակայանի սպասարկան համար»,- նշել է Հակոբյանը:
Նշենք, որ Կապանի օդանավակայանը, որ գործել է խորհրդային տարիներին, ընդունել է փոքր ավիացիայի չվերթները Երեւանից եւ ՀԽՍՀ այլ քաղաքներից: Օդանավակայանի վերանորոգման անհրաժեշտության մասին ասել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. սկզբին կատարած այցի շրջանակներում:




























