Սյունիքի մարզում քրեական պահվածքը որեէ մեկին չի ներվի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ մեկնաբանելով Գորիսում մայիսի 26-ին տեղի ուենցած միջադեպը:
«Ես ընդհանրապես չեմ ողջունում իրավախախտումները մարզում: Իհարկե, Գորիսում միջադեպերը հանրության ուշադրության կենտրոնում են, հատկապես մեկ տարի առաջ տեղի ուենցած դեպքից հետո: Բայց կարող եմ ասել, որ եթե ինչ-որ միջադեպ լինի քրեական բնույթի, այն հետաքննվելու է խիստ: Լինեմ ես, եղբայրս, թե ազգականը, բացառություն չի արվելու»,- ասել է Հակոբյանը:
Հիշեցնենք, որ անցած տարի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվեց գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: իսկ մայիսի 26-ին Սուրեն Խաչատրյանի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը ծեծել եւ առեւանգել էր երկու մարդու:





























