Ընդդիմության ներկայացուցիչները փորձում են գրոհել Աբխազիայի նախագահական նստավայրը: Մի քանի մարդ վնասվածքներ են ստացել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ընդդիմության կողմնակիցները, չսպասելով Աբխազիայի նախագահի հետ բանակցությունների ավարտին, փորձում են ճեղքել արգելապատնեշն ու մտնել նստավայր: Իրավապահներին դեռ հաջողվում է զսպել նրանց:

Այսօր ավելի վաղ Սուխումում մի քանի հազար ընդդիմադիրներ պահանջել են Աբխազիայի նախագահի եւ կառավարության հրաժարականը: Բազմահազարանոց հանրահավաքը կայացել է նախագահի նստավայրի մերձակայքում:

Ներկայումս շարունակվում է նախագահ Ալեքսանդր Անկվաբի եւ ընդդիմության առաջնորդների՝ Ռաուլ Խաջիմբայի, ու Վիտալիա Գաբնիայի միջեւ: