«ՏաԹեւեր» ճոպանուղին 8 անգամ ավելացրել է զբոսաշրջիկների հոսքը Հայաստանի Սյունիքի մարզ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նա նշել է, որ եթե մինչ ճոպանուղու կառուցումը մարզ այցելում էր տարեկան 10 հազար զբոսաշրջիկ, ապա այժմ՝ արդեն գրեթե 80 հազար:
«Տուրիզմի զարգացումը մենք համարում ենք մեր գերակայություններից մեկը: Նաեւ նրա համար, որ զբոսաշրջային միջանցքները կարող են ստեղծել մարզում նոր աշխատատեղեր: Դրա վրա այժմ աշխատում ենք»,- ասել է Հակոբյանը:
Հիշեցնենք, որ տաթեւի վանք տանող ճոպանուղին կառուցվել է «Ռուբեն եւ Վերոնիկա Վարդանյաններ եւ ընկերներ» հիմնադրամի աջակցությամբ, 2010թ. եւ աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է:




























