Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանը դեռ չի պատրաստվում փոխել իր նախորդ Կովալենկո Շահգալդյանի խորհրդականներին: Հարությունյանը մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում նշել է, թե առայժմ փոխվել է միայն մեկ խորհրդական: «Բայց դրանք հայեցողական պաշտոններ են մարզպետի աշխատակազմում, այնպես որ նման փոփոխությունը, սկզբունքորեն, կարող է կատարվել»,- նշել է նա:
Մարզպետի խոսքով, պետծառայողների արդյունավետությունը կօգնի գնահատել փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգը: «Այդ համակարգով կարելի է գնահատել աշխատանքի ծավալն ու որակը՝ կատարված պետծառայողների կողմից»,- ընդգծել է մարզպետը:
Հիշեցնենք, որ նախկինում Արամ Հարությունյանը զբաղեցնում էր Հայաստանի բնապահպանության նախարարի պաշտոնը:




























