Եվրամիությունը ծրագրում է ստորագրել Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը ԵՄ գագաթնաժողովում, որ կայանալու է հունիսի 27-ին, Բրյուսելում: Այդ մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:

«Դա մեր հունիսյան նիստի օրակարգում է: Եթե ոչինչ չփոխվի, հուսով եմ, մենք կստորագրենք հունիսին»,- ասել է Գրիբաուսկայտեն, հաղորդում է «Սեգոդնյան»:

Ավելի վաղ Եվրամիության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն էր հայտնել համաձայնագրի տնտեսական մասը հունիսի 27-ին ստորագրելու հավանականության մասին: Հիշեցնենք, որ համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվել էր մարտի 21-ին: