Ինքնակոչ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարությունը հայտարարել է Դոնեցկում պարետային ժամ մտցնելու մասին:
Ըստ հրամանագրի, Դոնեցկում ժամը 20-ից դադարեցվում է հանրային տրանսպորտի երթեւեկությունը՝ մինչ իրավիճակի կայունացումը, քանի որ փողոց դուրս գալը խիստ վտանգավոր է կյանքի համար: Իսկ բնակիչներն իրենց մոտ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ:





























