ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսով շնորհավորել է Պյոտր Պորոշենկոյին Ուկրաինայի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Նա Պորոշենկոյին խոստացել է ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը՝ երկրի միասնության եւ առաջընթացի ուղիների որոնման գործում, ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են շարունակել զրույցը Օբամայի եվրոպական այցի ընթացքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Պորոշենկոյին Լեհաստան էր հրավիրել հունիսի 3-4-ին: Այդ ժամանակ էլ կայանալու է Օբամայի այցը: