ԱՄՆ-ի իշխանությունները ուսումնասիրում են Հարավային Կորեայում THAAD ՀՀՊ համակարգի տեղակայման հարցը, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։ Նրանց խոսքով՝ այս շաբաթ Պենտագոնը Ասիայի հետ համագործակցությունն ընդլայնելու փորձ է ձեռնարկում՝ ԿԺԴՀ հրթիռային սպառնալիքին դիմակայելու համար։

Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ-ն արդեն THAAD-ի տեղակայման հնարավոր վայրերի ուսումնասիրություն է անցկացրել, բայց վերջնական որոշում առայժմ չկա։

ՀՀՊ տվյալ համակարգն ընդունակ է որսալ փոքր, միջին եւ միջանկյալ հեռահարության հրթիռներ։ 2013թ. ԱՄՆ-ն այդպիսի մի համակարգ տեղակայել էր Գուամում՝ ամերիկյան բազաների պաշտպանության համար։

Հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցության հարցը արդիական է՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի ներկայացուցիչների նախատեսված եռակողմ հանդիպման պատճառով՝ Shangri-La Dialogue գիտաժողովի շրջանակնում, որը տեղի կունենա մայիսի 31-ին Սինգապուրում, փոխանցում է gazeta.ru-ն: