ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի նախկին սիրուհի Մոնիկա Լեւինսկուն 250 հազար դոլար են առաջարկել իր հայտնի կապույտ զգեստի համար։ The Las Vegas Review-Journal-ի ձեռքում է հայտնվել Լաս Վեգասի էրոտիկ ժառանգության թանգարանի  սեփականատեր Հարրի Մոնիի նամակը, որում վերջինս ոչ միայն զգեստը գնելու ցանկություն է հայտնում, այլեւ Մոնիկա Լեւինսկուն հրավիրում է աշխատելու թանգարանում՝  տարեկան 100 հազար դոլար աշխատավարձով։

Ավելի վաղ մամուլում հրապարակվել էր Լեւինսկու նոր հարցազրույցը, որում նա հայտարարել էր, որ եկել է կապույտ զգեստը «թաղելու» ժամանակը։

«Ես չէի պատկերացնում, որ Բիլ Քլինթոնի հետ ձեր կապն այսքան բացասական կազդեր ձեր անձնական կայնքի եւ ձեր կարիերիայի հեռանկարների  վրա», – գրել է Մոնին: « Ես պատրաստ եմ ձեզ մենեջերի եւ խմբավարի աշխատանք առաջարկել Էրոտիկ ժառանգության թանգարանում», – հավելել է ցուցահանդեսային համալիրի տնօրենը, փոխանցում է gazeta.ru-ն:

Լեւինսկուց պատասխան թանգարանը դեռ չի ստացել: