2013թ. Ռուսաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել ալկոհոլի սպառման ծավալների սանդղակում, գրված է Euromonitor-ի զեկույցում։
2013թ. ռուսաստանցիները 61,5 մլրդ դոկար են ծախսել ալկոհոլի վրա, որից մոտ 21,9 միլիարդը՝ թունդ խմիչքների, 27,5 միլիարդը՝ գարեջրի, 12 միլիարդը՝ գինու վրա։ Բնակչության մեկ շնչի գնումներում ալկոհոլի բաժինը 2013-ին նվազել է՝ 6-ից հասնելով 5,8%-ի կամ 429 դոլարով՝ 2012-ի համեմատ։
Ըստ Euromonitor-ի՝ այդ ցուցանիշով միայն Էստոնիան է առաջ անցել Ռուսաստանից: 2013 թ. էստոնցիները իրենց փողերի 6,5%-ը ծախսել են ալկոհոլի վրա: Ռուսաստանին հաջորդում է Բելառուսը (5,5%), Պերուն (5,4%), Լիտվան եւ Լատվիան ( 5,3% ): Աշխարհում սպառողները ալկոհոլի վրա միջինը ծախսել են իրենց եկամուտների միայն 1,5%-ը:
2013 թ. ալկոհոլի վրա ամենաշատը ծախսել են Ֆինլյանդիայում՝ յուրաքանչյուր բնակիչ 844 դոլար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























