Virgin Atlantic ավիաընկերությունը ապակե հատակով առաջին ինքնաթիռն է թողարկել: Տեղեկությունը մայիսի 24-ին ընկերության հինադիր Ռիչարդ Բրենսոնն է հաղորդել` բլոգի իր էջին:
Tour4tour.com կայքի հաղորդմամբ, ինքնատիպ հատակ ունեցող ինքնաթիռի ուղեւորների համար հատուկ բացատրական աշխատանքներ են տարվելու, մասնավորապես այն մասին, թե ինչ պետք է անել` բարձրությունից վախ զգալու դեպքում: Էքստրեմալ չվերթի արժեքի մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում:
Դեռեւս 2012թ.-ին մեկնարկած նախագծի մասին տեղեկություններն ընդամենը մի քանի ամիս առաջ են լրատվամիջոցներում հայտնվել: Նորամուծությունը փոքր եւ միջին հեռավորության, մասնավորապես` Էդինբուրգից Լոնդոն չվերթներ իրականացնող Airbus A320 դասի ինքնաթիռ է ներկայացնելու: Հաղորվում է, որ այն, նախնական` սովորական մոդելի համեմատությամբ, նշանակալի վերանախագծման է ենթարկվել:





























