Սոցցանցերում շփումների վնասակարության տեսությունը հաստատվել է։ Այս անգամ ուսումնասիրության առարկա է դարձել Twitter-ը, միաժամանակ՝ սեռատարիքային տարբեր խմբերի 581 մարդ, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Myjane-ը։
Մասնակիցների շրջանում հարցում է անցկացվել նրանց օրական թվիթների քանակի, հաղորդագրությունների դիտման, այլ օգտվողներին ուղարկված հաղորդագրությունների վերաբերյալ։
Մասնակիցները նաեւ հայտնել են, թե որքան հաճախ են վիճում ամուսինների հետ։ Ահա թե ինչ է ստացվել. Տնային վեճերի եւ ցանցային շփումների հաճախականությունը սերտորեն փոխկապակցված են։
«Վեճերը ամենից հաճախ պայմանավորված են նրանով, որ սոցցանցերի պատճառով հարաբերություններում կորում է ռոմանտիկան, մարդիկ զգացական առումով օտարանում են, իսկ որոշ դեպքերում սոցցանցերն անգամ ամուսնական դավաճանությունների են դրդում», — կարծում են բժիշկները։





























