Գերմանացի ավիաինստրուկտորները օդանավի նախատիպ են հայտնագործել, որը ունակ է օդ բարձրանալ եւ վայրէջք կատարել օդաչուի մտքի ազդեցությամբ։
Մյունխենի եւ Բեռլինի տեխնիկական համալսարանների՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող գիտական մշակումը, ըստ էության, օդաչուի գլխին էլեկտրոդների միացման տեխնոլոգիա է։
Փորձարկումներին կամավոր հիմունքով մասնակցել է յոթ մարդ, փոխանցում է Vladtime-ը: Փորձի բոլոր մասնակիցներին հաջողվել է վիրտուալ կերպով բարեհաջող օդ բարձրացնել ավիացիոն մարզական սարքը, իսկ այնուհետեւ հաջող վայրէջքի բերել այն:
Գիտնականները նպատակ են հետապնդում ստեղծել վկառավարման ոչ սովորական համակարգ, որը մարդուն հնարավորություն կտա առանց հատուկ նախապատրաստության կառավարել օդանավը մտքի ուժով:
Ներկայումս անհայտ է, թե գյուտը երբ կներկայացվի հանրության դատին:





























