Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում բնակարանային կողոպուտ իրականացնելու մեջ կասկածվող երեք վրացիներ են ձերբակալվել:

ՆԳՆ քաղաքային վարչությունը ահազանգ էր ստացել մի բնակչուհուց առ այն, որ անհայտ անձինք հարեւանի բնակարան են ներթափանցել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործություն իրականացնելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման են ենթարկվել Վրաստանի Հանրապետության 30-37 տարեկան երեք քաղաքացիներ: Հայտնաբերվել է նաեւ նրանցից մեկի ավտոմեքենան, որի զննման արդյունքում գտնվել է գողոնը` անվանական ժամացույցներ, բջջային հեռախոսներ եւ փող:

Հանցագործության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ներկայումս իրավապահները փորձում են Մոսկվայի մարզի տարածքում իրականացված նմանատիպ հանցագործություններին կասկածյալների առնչությունը ստուգել: